Հունվարի 8-ին, ժամը 15.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի 52 հասցեում գործող խանութն այրվել է:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 13.53-ին, էլեկտրական լարերի կարճ միացման հետևանքով նշված խանութի պահեստային մասում առաջացել է հրդեհ, ինչի հետևանքով այրվել է 40 քմ տարածք, որտեղ եղել են կոշիկներ:
Հրդեհը մարվել է ժամը 15.40-ին:
Վնասի չափը պարզվում է:
Կարդացեք նաև
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն