ermenihaber.am. Թուրքիայի Տրապիզոն քաղաքում կանանց իրավունքների թեմայով գիտաժողով է կայացել։ Գիտաժողովի ընթացքում ելույթ է ունեցել Թուրքիայի «Գիրեսուն» համալսարանի Հաղորդակցության ֆակուլտետի ռադիո և հեռուստատեսության ամբիոնի վարիչ պրոֆեսոր Հյուլյա Ուղուր Թանրըօվերը՝ ներկայացրելով, թե ինչպես և երբ է սկսվել կանանց իրավունքների համար պայքարը Թուրքիայում։
Թուրքական «Günebakış» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ պրոֆեսորն ընդգծել է, որ կանանց իրավունքների համար պայքարն Օսմանյան Կայսրությունում սկսվել է հայ կանանց շնորհիվ։ Ըստ Թանրըօվերի՝ օսմանյան շրջանում կանանց իրավունքները պաշտպանում էին հայ կանայք, իսկ թուրք կանայք նրանցից են սովորել պաշտպանել իրենց իրավունքները։
«Մենք մեր իրավունքների համար պայքարը սկսել ենք դեռ մինչև հանրապետական շրջանը։ Օսմանյան Կայսրության ժամանակ կանայք ավելի շատ են պայքարել իրենց իրավունքների համար։ Օսմանյան շրջանում հատկապես հայ կանայք են այդ պայքարում մեծ դեր ստանձնել»։