Ժամանակին «Հայլուր» հաղորդաշարը փակվեց այն պատրվակով, որ ամանորյա եթերում Վարուժան Օլքինյանը հայտարարել էր հեղաշրջման ու Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտոնանկության մասին:
Այս ամանորին Վարուժան Օլքինյանը կրկնել է նման հայտարարություններով հանդես գալու փորձը եւ «Մարտիկ» հաղորդաշարի եթերում զինվորական համազգեստով ազդարարել է. «Սահմանին ստեղծված իրավիճակի հետ կապված՝ երկրում հայտարարված է մոբիլիզացիա»:
«Մարտիկի» այդ տոնական թողարկման զորահավաքի շրջանակներում մարտական դիրքեր են մեկնել Ռուբեն Հախվերդյանը, Եղիշե Պետրոսյանը, Վարդան Պետրոսյանը եւ այլք:
Հենակետերում արվեստագետներին զինվորները հայտնում են, թե իրենց նոր տարին հարամ են անում: «Բա հետները խոսել, որ տոն է, բարիշել չի՞ լինում»,- հետաքրքրվում են արվեստագետները: Ի դեպ, հենց այդ պահին սահմանի այն կողմից սկսում են կրակել: Վարդան Պետրոսյանն ի պատասխան սկսում է թուրքերեն հայհոյել ու ինչ որ բաներ ասել, որից հետո մեր դիրքերի ուղղությամբ անկանոն կրակոցները դադարում են:
Կարդացեք նաև
Վարդան Պետրոսյանը պատմում է, թե իր ասածից բան չի հասկանում, բայց «ակցենտս, թուրքերն ասում են, շատ լավն է»: Նրան նաեւ պատասխանում են սահմանի այն կողմից:
Մանրամասները՝ տեսանյութում