Aravot.am-ի հարցին, թե Տավուշի մարզի Չինարի գյուղում տեղի ունեցած դիվերսիոն ներթափանցման փորձը, որը նախաձեռնել էր ադրբեջանական կողմը, ՀԱՊԿ անդամ երկրների կողմից չդատապարտվեց եւ միայն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը հայտարարություն արեց, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասաց. «Անդամ երկրները ղարաբաղյան հարցով գնահատական տվել են Երեւանյան գագաթնաժողովում ընդունված հայտարարության միջոցով եւ միջադեպի հետ կապված գլխավոր քարտուղարի հայտարարությունը, կարծում եմ, շատ հստակ էր: Գլխավոր քարտուղարը ՀԱՊԿ-ի կարեւորագույն ինստիտուտներից մեկն է, եւ նիստերի միջեւ ընկած ժամանակահատվածում գլխավոր քարտուղարն արտահայտում է կազմակերպության կարծիքը»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ