Վրաստանում ձերբակալվել է նախագահի նախկին թեկնածու, ընդդիմադիր Լևան Գաչեչիլաձեի որդին՝ Ռաթին՝ երկրի ամենաազդեցիկ հեռուստաընկերություններից մեկի՝ «Ռուսթավի 2»-ի տնօրեն Նիկի Գվարամիային ծեծելու մեղադրանքով: Ըստ իրավապահների, միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան Թբիլիսիի սրճարաններից մեկում:
Ոստիկանություն ներկայանալուց առաջ մեղադրյալը Ֆեյսբուքում գրել է. – «Գվարամիան Սաակաշվիլիի վարչակազմի առաջնորդներից էր: Նրան տեսնելով ես չկարողացա զսպել նրա հետ հաշիվներս մաքրելու ցանկությունը այն ամենի դիմաց, որ ապրել է Գաչեչիլաձեների ընտանիքը Սաակաշվիլիի 9-ամյա կառավարման ժամանակ»:
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում