Բաղդադի՝ հիմնականում շիաներով բնակեցված Ջամիլա թաղամասում պայթյուն է որոտացել: Պայթուցիկը տեղադրված է եղել բանջարեղենի շուկայի մոտ կայանված մեքենայում: Զոհերի թիվը տարբեր լրատվական գործակալությունների հաղորդմամբ 8-ից 13 է, տասնյակ մարդիկ վիրավորվել են:
«Իսլամական պետությունը» ստանձնել է պայթյունի պատասխանատվությունը:
ԻՊ-ն նաև պատասխանատվություն էր ստանձնել հունվարի 2-ին Բաղդադի կենտրոնում գտնվող հրապարակներից մեկում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համար, որի հետևանքով առնվազն 36 մարդ է զոհվեց, ևս 52-ը վիրավորվեց: Ինչպես նաև հունվարի 3-ին Սամարրա քաղաքում ոստիկանական բաժանմունքի վրա ինքնասպան ահաբեկիչների հարձակման համար, որի ժամանակ 3 ոստիկան զոհվեց:
Հունվարի 5-ին էլ Իրաքի մայրաքաղաքի առավելապես շիաներով բնակեցված ալ-Օբայդի թաղամասում տեղի ունեցավ մեկ այլ պայթյուն, որի զոհ դարձավ 6 մարդ: Այս ահաբեկչական գործողության պատասխանատվությունը որևէ մեկն առայժմ չի ստանձնել:
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում