Հունվարի 8-ին, ժամը 13.12-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի Անի թաղամասի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը (գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում) չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ներսում՝ հյուրասենյակում, հայտնաբերել 1997 թ. ծնված Ա. Մ.-ի, 1990 թ. ծնված Հ. և 2016 թ. ծնված Ա. Բ.-երի դիերը:
ՀՀ ԱԻՆ