Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանի 7-րդ հուշամրցաշարը: Խաղատախտակների առջեւ հարաբերություններն են որոշում շվեյցարական մրցակարգով անցկացվող հինգ տարբեր մրցաշարերի շուրջ 780 մասնակիցները, որոնք ներկայացնում են ինչպես Երեւանը, այնպես էլ Հայաստանի մարզերը, ԼՂՀ-ն եւ Ջավախքը:
Քիչ հետո կայանալու է նաեւ ՖԻԴԵ-ի 11-րդ կարգ ունեցող շրջանային մրցակարգով միջազգային մրցաշարը, որին մասնակցում են շախմատային աշխարհում արդեն իսկ որոշակի ձեռքբերումների հասած տասը երիտասարդ գրոսմայստերներ միջազգային վարպետներ եւ ՖԻԴԵ-ի մեկ վարպետ՝ Հայաստանից, Չեխիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից:
Կարդացեք նաև
Հուշամրցաշարին մասնակցելու հայտ ներկայացրել է նաեւ թուրք գրոսմայստեր Վահապ Սանալը, սակայն Aravot.am-ի տեղեկություններով նա ավիաչվերթների հետաձգման պատճառով չի կարողանում ժամանել Երեւան եւ կազմակերպիչների որոշմամբ նրան փոխարինելու է հայաստանցի գրոսմայստեր Լեւոն Բաբուջյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ