Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆլորիդայի օդանավակայանում հրաձգության կասկածյալին մահապատիժ է սպառնում. «1in.am»

Հունվար 08,2017 12:45

ԱՄՆ դաշնային դատախազությունը պաշտոնական մեղադրանք է առաջադրել Ֆլորիդա նահանգի Ֆորտ-Լոդերդեյլ քաղաքի օդանավակայանում հրաձգության կասկածյալին, որի հետևանքով զոհվել է 5, վիրավորվել՝ 8 մարդ։ Նրան մահապատիժ է սպառնում, հայտնում է The Associated Press-ը:

Ամերիկյան ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ կասկածյալը՝ իրաքյան պատերազմի վետերան, 26-ամյա էստեբան Սանտյագոն, հավանաբար տառապել է հոգեկան շեղումներով։

Նա կրակ էր բացել երկրորդ տերմինալի ուղեբեռների հանձնման սրահում: Հաղորդվում է, որ նա հանձնվել է ոստիկանությանը, երբ փամփուշտները վերջացել են։

Դատախազները Սանտյագոյին մեղադրանք են առաջադրել բռնի գործողությունների համար, որոնք հանգեցրել են մարդկանց մահվան, և երկու մեղադրանք՝ հրազենի մասին օրենքների խախտման համար:

Եթե Սանտյագոն մեղավոր ճանաչվի, նրան կարող է մահապատիժ սպառնալ, հայտնում է գործակալությունը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «1in.am»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031