Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դանաիլովն ասաց, Տոպալովը ի կատար ածեց

Հունվար 08,2017 11:00

Բուլղարացի գրոսմայստեր Վեսելին Տոպալովը հրաժարվեց մասնակցել «FIDE Grand Prix 2017»-ին: Նա այդ որոշումը հիմնավորել է այն բանով, որ ՖԻԴԵ-ն բացարձակապես շախմատի զարգացման ռազմավարություն չունենալու պատճառով չի կարողացել հովանավորներ ներգրավել եւ մրցաշարի առաջատար շախմատիստների համար բարենպաստ պայմաններ ապահովել:

Նրան զարմացնում է, որ վերջին տարիներին կասկածելի, անգամ բացահայտ հանցավոր անցյալ ունեցող ավելի ու ավելի շատ մարդիկ են առաջ քաշվում ղեկավար պաշտոններ: Մասնավորապես, ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը միջազգային ֆինանսական մեքենայությունների կասկածանքով հայտնվել է ԱՄՆ-ի սեւ ցուցակում, իսկ նրա տեղակալ Գեորգիուս Մակրոպուլոսը միջազգային ֆեդերացիայի օժանդակությամբ աշխատանքի է տեղավորել իր ընկերուհուն:

Տոպալովը չի շրջանցել նաեւ ԵՇՄ-ի նախագահ Զուրաբ Ազմայրփարաշվիլուն, որը նրա խոսքերով ներքաշված է մի շարք սկանդալների մեջ եւ շախմատը Եվրոպայում զարգացնելու ուղիներ փնտրելու փոխարեն աշխատում է խնդիրներ ստեղծել Բուլղարիայի շախմատի ֆեդերացիայի համար:

Այս հանգամանքները հաշվի առնելով, Վեսելին Տոպալովը հրաժարվում է մասնակցել ՖԻԴԵ-ի ու ԵՇՄ-ի հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերին այնքան ժամանակ,, մինչեւ, ինչպես օրերս շախմատիստի մենեջեր Սիլվիո Դանաիլովն էր հայտարարել, այդ կազմակերպությունների ղեկավարությունը դրական փոփոխությունների չենթարկվի:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ rus.bg-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031