Հունվարի 7-ին, ժամը 17.32-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Շվեցարական թաղամասի տներից մեկի նկուղում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Շվեցարական թաղամասի Ա. Խ.-ին (1984 թ. ծնված) պատկանող տան նկուղում շրջված վառարանից նկուղային հարկը ծխալցվել է, ինչը թողել է հրդեհի տպավորություն:
Փրկարարներն ուղղել են վառարանը և օդափոխել նկուղը:
Կարդացեք նաև
ԱԻՆ