Երեկ՝ հունվարի 6-ից, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ստեփանավան-Կաթնաղբյուր ավտոճանապարհին տեղացած առատ ձյան հետևանքով ճանապարհն ամբողջովին փակվել է, իսկ պատկան մարմինները չեն մտածում` իրենց նստատեղերը բազկաթոռներից հանեն և զբաղվեն իրենց բուն աշխատանքով, այն է՝ ապահովեն ճանապարհների անվտանգ երթևեկություն։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ 10-ից ավելի ավտոմեքենաներ, որոնց ուղևորների մեծ մասը կանայք են և անչափահաս երեխաներ, մնացել են ձնաբքի տակ և չեն կարողանում շարժվել, քանի որ Լոռու մարզպետարանի համապատասխան վարչության աշխատակիցները «արջաքուն են մտած»։
Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com–ի կայքում