Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները հունվարի 6-ին, ժամը 19.30-ին, Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 14 հասցեի մոտից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Վանիկ Հ.-ին, որը 2016 թ. դեկտեմբերի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողություն) 1-ին մասի և 178 հոդվածի (խարդախություն) 1-ին մասի մեղադրանքով:
ՀՀ ոստիկանություն