ԱՄՆ-ի ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է ռուսաստանյան հաքերների կողմից ամերիկյան քաղաքական միավորումների կայքէջերը կոտրելու և այդպիսով նախագահական ընտրությունների արդյունքների վրա հավանական ազդեցություն ունենալու մասին երկրի հատուկ ծառայությունների հնչեցրած եզրակացությանը:
Թրամփը խոստացել է «ագրեսիվ» միջոցներ ձեռնարկել նման քայլերը կանխելու համար: Նա հայտարարել է, թե իր աշխատակազմին հանձնարարել է պաշտոնավարումը ստանձնելուց հետո առաջին 90 օրվա ընթացքում մշակել ծրագիր՝ միտված հաքերային հնարավոր հարձակումներն «ագրեսիվորեն» կանխելուն:
«Անվտանգության միջոցառումները, մեթոդները, գործիքներն ու մարտավարությունը չպետք է հանրային քննարկումների առարկա դառնան, դա օգտակար կլինի հենց մեզ վնասել ցանկացողների համար»,- ասել է Թրամփը, հավելելով, թե կառավարությունը, տարբեր կազմակերպությունները, ասոցիացիաներն ու բիզնեսները ևս ամենատարբեր մակարդակներում կարիք ունեն ուժեղացնելու ջանքերը՝ ընդդեմ հնարավոր հաքերային հարձակումների:
Տիգրան Ավետիսյան
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում