-Ես նույնպես նորություն ունեմ,-բացականչեցիր դու:
-Այո, նորություն, որով հետաքրքրված են լուրերից, հիմա կշրջենք գովազդային թողարկումը,-մտածեց «Google» ռոբոտը:
Այո, ձեր սմարթֆոնի մոտ յուրաքանչյուր անզգույշ օգտագործված բառ կարող է եւ կօգտագործվի ձեր դեմ՝ ձեր մասին բոլորն են ուզում իմանալ եւ ոչ միայն հատուկ ծառայությունները, այլ նաեւ որոշ ընկերություններ, ինչպիսիք են «Google», «Apple» եւ ռուսների համար հարազատ «Yandex»-ը: Այսպես Varlamov.ru-ն պատմում է որոշ մանրամասներ:
Կայքը նշում է, որ հենց նույն «Google»-ը ձեր մասին գիտի ավելին, քան հատուկ ծառայությունները՝ չէ՞ որ ինքներդ եք նրան ամեն բան ասում: «Google»-ը գիտի, թե ինչ էջեր եք մտնում, քանի տարեկան եք, որտեղ եք ապրում, որ ռեստորաններում եք ճաշում, ինչ հասցեներ եք այցելում: Նա գիտի ինչով են զբաղվում ձեր երեխաները, որտեղ է ապրում ձեր սիրուհին, ձեր օրակարգը, սովորությունները:
Կարդացեք նաև
Վախենալո՞ւ է:
«Google»-ը պետք է վաճառի ձեզ գովազդատուներին, իսկ վերջիններին անհրաժեշտ է ձեր ճշգրիտ դիմանկարը:
Սնոուդենը ճիշտ էր՝ շարքային քաղաքացու նկատմամբ տարվում է տոտալ հետապնդում եւ մենք բոլորս ապրում ենք մատրիցայում:
Արդեն մի քանի տարի է, ինչ դադարել է լրահոսն այն մասին , որ «IPhon»-ը, «Google»-ը, նույնիսկ «Windows»-ը գրանցում են ձեր այս կամ այն տվյալները:
1 տարի առաջ ակտիվ քննարկվում էր այն վարկածը , որ «Google»-ը՝ իր Chrome բռաուզերի միջոցով համակարգիչների մեջ ակտիվացնում էր մի հավելում, որ խոսափողի միջոցով գաղտնալսում է այն բոլոր ձայները, որ հնչում են Համակարգչի մոտ: Այդ հավելումը պետք էր սահմանել «OK, Google» հրահանգի օգնությամբ: Ընկերությանը կարող է ձայնագրել ձեր բոլոր հեռախոսազրույցները եւ գաղտնալսել ձեզ նույնիսկ այն ժամանակ, երբ սմարթֆոնը հանգիստ դրված է սեղանին կամ մահճակալի կողքի պահարանում:
Ձայները, խոսափողով արված ձայնագրությունները պահպանված են այստեղ:
Իսկ այստեղ «Google»-ը հավաքում է ինտերնետում Ձեր ամբողջ գործունեության պատմությունը:
Միանգամից կարելի է առաջ քաշել մի քանի փաստարկ: Նախ Google»-ը ձեզ կարող է գաղտնալսել, եթե դուք ունեք «Google» ըքաունթը (չնայած հիմա համարյա բոլորը ունեն) եւ օգտագործում են ձայնային հրահանգը:
Ընկերությունը, ի դեպ, այդ մասին ասում է, բայց արդեն հաճախորդներից ոչ մեկ այն չի կարդում:
Ինչպիսի՞ տվյալներ են պահպանվում՝
Ձեր խոսքի ձայնագրությունը (նույնիսկ մի քանի րոպե մինչ խոսելը) ուղարկվում է «Google» հետեւյալ դեպքերում.
.Երբ դուք արտասանում եք օրինակ «OK, Google»
.Երբ դուք սեղմում եք խոսափողի պատկերը
Այդ ձայնագրությունները պահպանվում են ձեր «Google» ըքաունթում, եթե միայն դուք մտնում եք եւ միացնում ձայնային որոնման պատմությունը: Ձայները ձայնագրվում են, նույնիսկ երբ այն միացված չէ ինտերնետին:
Բոլոր ծառայությունները օգնում է պահպանել աուդիո հաշվետվությամբ:
Դուք կարող եք արգելել «Google»-ին հետեւել ձեզ՝ նախապես տալով ձեր նախընտրած կարգավորումները:
Դուք կարող եք ջնջել նաեւ ձեր գործողություների ամբողջ պատմությունը բրաուզերից: Այդ անելու համար ձախ մենյուի մեջ փնտրեք՝ ընտրել ջնջվող պարամետրերը եւ ջնջեք այն ինչ ցանկանում եք:
Մի քանի տարի առաջ հայտնի դարձավ https://www.wired.com/2013/04/siri-two-years/
, որ «Siri»-ն ուղարկում է ձեր բոլոր ձայնային ձայնագրությունները «Apple»-ի սերվերին, որտեղ նրանք կարող են պահպանել մինչեւ 2 տարի, որը «Apple»-ը պահպանում է թվային ID տարբերակով: Աուդիո ֆայլերը ավելի հին են, քան 6 ամսվա ընթացքում ձեր ID, բայց այն կարող է ընկերությունը օգտագործել 18 ամսով: Միայն այն ժամանակ, երբ օգտագործողը անջատում է «Siri»-ն, նրա համարը ջնջվում է սերվերից, բոլոր տվյալների հետ միասին:
«Siri» խնդիրը լուծելը շատ հեշտ է՝ բավական է մտնել կարգավորումների բաժին եւ
Եղե՛ք ուշադիր եւ մի՛ շատախոսեք սմարթֆոնի մոտ:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ