Հունվարի 6-ին, ժամը 07.29-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի ռազմական ոստիկանության շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 17 տան մոտակայքում «ՎԱԶ 21-09» մակնիշի 30 OL 653 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ 1988 թ. ծնված Ս. Ն.-ը) դուրս է եկել երթևեկելի հատվածից ու բախվել սյանը:
Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը Ս. Ն.-ը տեղափոխվել է Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Կարդացեք նաև
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
ԱԻՆ հաղորդագրություն
Լուսանկարը՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ/shamshyan.com