Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում Ամբերին Զամանին զրկել են լրագրողական քարտից՝ քրդերին պաշտպանելու համար

Հունվար 07,2017 11:20

Թուրքիայի իշխանությունները խլել են Diken լրատվական պորտալի և Al-Monitor կայքի սյունայակագիր Ամբերին Զամանի լրագրողական քարտը՝ Նոր տարվա գիշերը Ստամբուլում գիշերային ակումբում տեղի ունեցած հարձակման վերաբերյալ Twitter-ում կատարված գրառման պատճառով: Այս մասին գրում է Turkish Minute-ը:

Թուրքիայի վարչապետի գրասենյակից հայտնել են, որ Զամանին լրագրողական քարտից զրկել են, քանի որ նրա գրառումը հանգեցրել է հանրության բևեռացմանը՝ մարդկանց մղելով ատելության և թշնամության:

Ստամբուլում 39 մարդու կյանք խլած հարձակումից հետո Զամանը Twitter-ում գրել էր, որ Սիրիայի քրդերն ամենաարդյունավետ ուժն են «Իսլամական պետության» դեմ:

Ստամբուլի ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»:

«Քանի դեռ YPG-ն (Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ) և SDG-ն (Սիրիայի ժողովրդավարական ուժեր) ամենաարդյունավետ ուժն են ԻՇԻՊ-ի դեմ, ԱՄՆ-ը համագործակցում է նրանց հետ, բայց երբ դու բարձրաձայնում ես այդ մասին, քեզ վերաբերում են ինչպես «դավաճանի»: Հետաքրքիր է, արդյոք ԻՇԻՊ-ի դեմ ամենաարդյունավետ ուժերի՝ YPG-ի և SDG-ի վրա հարձակումները կշարունակվեն»,- գրել էր Զամանը Twitter-ի իր միկրոբլոգում:

Դրանից հետո Զամանը սոցցանցերում հարձակումների էր ենթարկվել իշխանամետ որոշ լրագրողների կողմից:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031