Իսպանիայի Ռեկետաս դե Մար քաղաքում շարունակվում է շախմատի 28-րդ միջազգային փառատոնը: Խաղացվել է վեց տուր:
Հայաստանի երկու ներկայացուցիչներից գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը 5,0 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորողների մեջ է, իսկ Գեւորգ Հարությունյանը վաստակել է 4,5 միավոր եւ մի ամբողջ խումբ շախմատիստների հետ միասին հետապնդում է հինգ առաջատարներին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Clubajedrezroquetas.blogspot.com-ի