ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ի ժամը 10.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի են:
Փակ է Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհը:
Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց, Արագածոտնի մարզի Աշտարակ, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքներում մառախուղ է:
Կարդացեք նաև
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն