Թայվանի Չիայի քաղաքում տեղի է ունեցել քաղաքական գործիչ Տունգա Սիանի հուղարկավորությունը, որը համացանցի «չինական» տիրույթում մեծ աղմուկ է բարձրացրել: Այս մասին, հղում անելով թայվանական լրատվամիջոցներին, հայտնում է BBC-ն: Սիանի հուղարկավորության ժամանակ մեքենաներից հնչել է բարձր երաժշտություն, իսկ մեքենաների վրա պարել են մերկապարուհիներ:
Քաղաքական գործչի հարազատները նշել են, որ Սիանը շատ է սիրել կյանքը եւ վայելքները, այդ պատճառով էլ որոշել են նրան այդպես հուղարկավորել՝ ի հեճուկս հանգուցյալի կենսախինդ ապրելակերպի:
Հավելենք, որ 76-ամյա Տունգա Սիանը տասնամյակներ շարունակ հայտնի է եղել Թայվանի քաղաքական դաշտում, իսկ կյանքի վերջին տարիներին գլխավորել Չիայի քաղաքային խորհուրդը:
Կարդացեք նաև
https://www.youtube.com/watch?v=JQgQLacLEuo
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ