Իրաքի բանակին հաջողվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրել Մոսուլ քաղաքի կարեւորագույն՝ Մութանա թաղամասը, հայտնում է BBC-ին:
Ըստ աղբյուրի՝ նշյալ թաղամասի ազատագրմամբ իրաքյան բանակն այսուհետ կարող է վերահսկել այն բարձունքները, որտեղից տեսանելի է ողջ Մոսուլը:
Հաղորդվում է, որ նշյալ թաղամասը գրավվել է գիշերային հարձակման արդյունքում, ընդ որում՝ իրաքցի զինվորականներն առաջին անգամ կիրառել են գիշերային տեսանելիության սարքեր: Հիշեցնենք, որ Մոսուլի ազատագրման գործողությունը շարունակվում է: ՄԱԿ-ի տվյալներով՝ հոկտեմբերին մեկնարկած ռազմական գործողությունից ի վեր քաղաքը լքել է 130 հազար բնակիչ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ