Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան Իզմիրի ահաբեկչության համար մեղադրում է քրդերին

Հունվար 06,2017 21:14

Թուրքիայի Իզմիր քաղաքում նախօրեին տեղի ունեցած հարձակման եւ պայթյունի գործով ձերբակալվել է 18 մարդ, որոնցից երկուսը մեղադրվում են հարձակման կազմակերպիչներին զենք մատակարարելու մեջ: Այս մասին, Vesti.ru-ի փոխանցմամբ, հայտնել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդագը: Նա համոզմունք է հայտնել, ու հարձակման պատասխանատուն «Քուրդիստանի բանվորական կուսակցությունն» է, որին Թուրքիան ճանաչել է որպես ահաբեկչական խմբավորում:

Հիշեցնենք, որ դատարանի շենքի մոտ փոխհրաձգություն էր տեղի ունեցել ոստիկանների եւ մի քանի անձանց միջեւ, ինչից հետո վերջիններս ռումբ են պայթեցրել: Զոհվել են մեկ ոստիկան եւ դատարանի աշխատակիցը, եւս հինգ հոգի վիրավոր է: Հարձակվողներից երկուսը սպանվել են, մեկը՝ փախել: Ահաբեկչության պատասխանատվությունը դեռեւս ոչ մի խմբավորում չի ստանձնել:

Հավելենք, որ ըստ Թուրքիայի հատուկ ծառայությունների տվյալների՝ պայթյունի կազմակերպիչները ցանկացել են մեծամասշտաբ ահաբեկչություն իրականացնել, ինչը կանխվել է:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031