ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ դեկտեմբերի 31-ին սիրիական Ռաքքայում ռմբակոծության ժամանակ սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկը՝ Մահմուդ ալ-Իսաուին, հայտնում է mk.ru-ն:
ԱՄՆ պաշտպանական գերատեսչության տվյալներով՝ մինչեւ Ռաքքա տեղափոխվելը նա Իրաքի Ֆալուջա քաղաքում աջակցել է ԻՊ-ի հետախուզական եւ մեդիա ենթակառուցվածքներին, վերահսկել ԻՊ ղեկավարների միջեւ գումարների շրջանառությունը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ