Այսօր՝ հունվարի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Մհեր Մկրտչյան փողոցում՝ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վարչական շենքի հարևանությամբ տղամարդու դի կա:
Դեպքի վայր է ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Հովհաննես Համբարձումյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Դեպքի վայր է ժամանում նաև դատական բժիշկը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Կարդացեք նաև
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «shamshyan.com»-ի կայքում: