Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան սպառնում է դադարեցնել Ինջիրլիքի ավիաբազայի տրամադրումը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին. «Ազատություն»

Հունվար 06,2017 17:07

Պաշտոնական Անկարան հրապարակավ դժգոհում է Միացյալ Նահանգներից՝ սպառնալով դադարեցնել Ինջիրլիքի ավիաբազայի տրամադրումը ՆԱՏՕ-ի կոալիցիոն ուժերին:

«Նրանք այդպես էլ չարձագանքեցին օգնության մեր խնդրանքներին», – պատճառաբանել է երկրի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկը. – «Մտորելու տեղիք է տալիս այն, որ մեր դաշնակիցները, ՆԱՏՕ-ի մեր վաղեմի գործընկերները, որ հիմա կոալիցիա են ստեղծել «Իսլամական պետության» դեմ, չաջակցեցին թուրքական բանակին՝ սիրիական ալ-Բաբը ԻՊ-ից ազատագրելու հարցում: Այդ քաղաքը առանցքային նշանակություն ունի ահաբեկիչների դեմ պայքարում, սակայն մենք այդպես էլ մեր դաշնակիցներից չստացանք անհրաժեշտ օդային օժանդակությունը»:

Պաշտպանության նախարարից ժամեր անց Թուրքիայի փոխվարչապետ Վեյսի Քայնակը տեղեկացրեց՝ կառավարությունը պատրաստվում է պաշտոնապես քննարկել ռազմավարական նշանակություն ունեցող ավիաբազան ամերիկացիներին տրամադրելու նպատակահարմարությունը:

«Մեր ժողովուրդն արդեն հարցականի տակ է դնում կոալիցիոն ուժերի ներկայությունը Ինջիլիքում, այդ իսկ պատճառով հարցը մտել է կառավարության օրակարգ: Մենք անկեղծորեն ասում ենք, եթե կա բոլորի կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպություն՝ եկեք պայքարենք դրա դեմ միասին: Եթե չեք միանում մեր պայքարին, գոնե խոչընդոտներ մի ստեղծեք», – ասել է Քայնակը:

Սրանով, սակայն, Անկարան չսահմանափակվեց. Նահանգների հասցեին քննադատությանը միացավ նաև նախագահ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալին` ընդգծելով. – «Մեկուկես ամիս է՝ Թուրքիան չի ստանում անհրաժեշտ օժանդակություն և այս հարցում որևէ արդարացում չի կարող լինել»:

«Թուրքիան իրավունք ունի փակել Ինջիլիքի ավիաբազան, մենք բազմիցս ենք մեր մտահոգությունները փոխանցել ամերիկացի պաշտոնյաներին, և հույս ունենք՝ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հաշվի կառնի դրանք: Միացյալ Նահանգները շատ կարևոր դաշնակից է Թուրքիայի համար, մենք համագործակցում ենք բոլոր ոլորտներում, սակայն իրականությունն այն է, որ այսօր մեր միջև վստահության ճգնաժամ կա», – իր հերթին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ազատություն» ռ/կ-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031