Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես են հավատացյալներն իրար «զիջելով»՝ օրհնած ջուր տանում եկեղեցուց (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հունվար 06,2017 15:54

Սուրբ Ծննդյան Պատարագի ավարտին այսօր ԱՀԹ Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում կատարվեց Ջրօրհնեքի կարգ, որը խորհրդանշում է Հորդանան գետում Հիսուս Քրիստոսի մկրտությունը:

Ս. Խաչով և Սրբալույս Մյուռոնով  օրհնված հրաշագործ ջուրը բաժանվեց հավատավորներին: Այս անգամ էլ քաղաքացիներն աչքի ընկան միմյանց հանդեպ ոչ հարգալից վերաբերմունքով՝ հրում էին իրար, երբեմն բարձր ձայնով դիմում եկեղեցու սպասավորներին, պատճառաբանում, թե «հիվանդ երեխայի համար է», «հիվանդ են՝ սպասել չեն կարող»: Քչերն էին, որ համբերատար սպասում էին սուրբ ջուրը ստանալու իրենց հերթին՝ ասելով. «հանգիստ, ժողովուրդ ջան, բոլորին էլ կհասնի…»:

Aravot.am-ի եւ «Շանթ» հ/ը-ի հետ զրույցում անդրադառնալով երեւույթին՝ Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանն ասաց. «Ամեն անգամ նման իրողության առջեւ ենք կանգնում, թեեւ տարեցտարի մարդիկ առավել գիտակից կերպով են մոտենում այս խորհրդին: Սա նաեւ մարդկային տկարության դրսեւորումներից է, երբ դժվարանում են փոքր-ինչ ավել սպասել: Անխուսափելի է, բայց տարեցտարի մարդիկ ավելի քաղաքակիրթ են դառնում, ինչն ուրախալի է»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031