Լրահոս
Օրվա լրահոսը

«Քրիստոս ծնավ և հայտնեցավ». ինչո՞ւ է Ամանորից առավել կարեւորվում Սուրբ Ծնունդը (Տեսանյութ, Ֆոտոշարք)

Հունվար 06,2017 15:05

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ծննդյան ու Աստվածհայտնության տոնի առթիվ այսօր եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Ծննդյան տոնական Սուրբ Պատարագ: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում պատարագը մատուցվեց առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ:

Պատարագի ավարտին ներկաներին փոխանցվեց Ս. Ծննդյան և Հայտնության Ավետիսը. «Քրիստոս ծնավ և հայտնեցավ. Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի»: Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը հավատավորների համար ընթերցեց Ամենայն Հայոց կաթողիկոսի պատգամը՝ Սուրբ Ծննդյան տոնի առթիվ:

«Սուրբ Ծնունդը տարվա առաջին՝ կարեւորագույն տաղավար տոներից է: Նոր տարին եւ Սուրբ Ծնունդն իրենց խորհուրդներով կարծես թե չեն համընկնում, որովհետեւ Նոր Տարվա խնջույքը եւ Սուրբ Ծննդյան պահոց շրջանը համատեղելի չեն: Բնականաբար, մարդկանց հորդորում ենք, որ առավել կարեւորեն Սուրբ Ծննդյան տոնը»,-խոսելով տոնի խորհրդի մասին՝ Aravot.am-ի եւ «Շանթ» հ/ը-ի հետ զրույցում ասաց Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանը:


Հավելենք, որ վաղը, ինչպես բոլոր տաղավար տոներին հաջորդող օրերին,  հանգուցյալների հիշատակության օր է` Մեռելոց: Ս. Պատարագի ավարտին  բոլոր եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ այցելում են ննջեցյալների շիրիմիներին:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031