Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կարծես լսում էի թուրք զինվորների ձայները…». Նարե Մկրտչյան. thearmenians.am

Հունվար 06,2017 13:21

Այսօր ամերիկյան ամենահայտնի հաստատություններից մեկում՝ Լոս Անջելեսի «Հանդուրժողականության թանգարանում»  տեղի է ունենալու կինոռեժիսոր Նարե Մկրտչյանի «Տան մյուս կողմը» ֆիլմի հերթական ցուցադրությունը, որը, ինչպես հայտնի է, անդրադառնում է Հայոց Ցեղասպանության խնդրին և ընդգրկված է Օսկարի վավերագրական ֆիլմերի կարճ անվանացանկում:

Հունվարին հայտնի կլինի Կինոակադեմիայի դիրքորոշումը, բայց երբ առաջին անգամ հայ կինոռեժիսորի Ցեղասպանությանը նվիրված վավերագրական ֆիլմը հայտնվեց հայտացուցակում, ոգևորությունն ու սպասումները թե Հայաստանում, թե արտերկրում անչափ մեծ էին:

Ֆիլմի ամերիկյան պրեմիերան մեծ շուքով կայացավ դեռևս ապրիլին, հայտնի «MGN Five Star Cinema» կինոթատրոնում: Հայկական պրեմիերայի հասցեն Երևանն էր՝ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը:

Այսօրվա ցուցադրությանը նախորդել է Նարե Մկրտչյանի ֆիլմի մեծ պտույտը ամերիկյան տարբեր քաղաքների հանրահայտ կինոթատրոններով, ռեժիսորի հետ հանդիպումներով:

Լոսանջելեսաբնակ կինոռեժիսոր Նարե Մկրտչյանը, որ  ծնվել է Երևանում և Միացյալ Նահանգներ է տեղափոխվել 2000 թվականին, բազմաթիվ կարճամետրաժ, վավերագրական ֆիլմերի հեղինակ է, բազմաթիվ մրցանակների դափնեկիր:

«ՀԱՅԵՐ»-ի հետ բացառիկ զրույցում Նարե Մկրտչյանն անդրադառնում է ֆիլմի ստեղծման հանգամանքներին, իր անցած ճանապարհին, ամերիկյան և հայկական կինոյին ու բազմաթիվ այլ հետաքրքիր խորհրդածություններ անում:

-Ինչպե՞ս ծնվեց Ցեղասպանությանն անդրադառնալու գաղափարը:

-Ցեղասպանության թեման միշտ ինձ հետ եղել է,  քանի որ իմ պապիկներն ու տատիկը Ցեղասպանությունը վերապրածներ են եղել։ Ես միշտ ցանկացել եմ Ցեղասպանությանը նվիրված ֆիլմ նկարահանել և ոչ թե պատմական վավերագրություն՝ 1915-ի մասին, այլ մարդկային մի պատմություն այն մասին, թե ինչ է տեղի ունեցել 100 տարի առաջ, և թե ինչպես է այն մինչև այսօր ազդում մարդկանց վրա: Ես ուզում էի գտնել հայկական արմատներով մի թուրքի: Ես մտածում էի, որ դա կատարյալ ճանապարհ է՝ այդ կոնֆլիկտը մարդկային ձևով ներկայացնելու համար։

-Ի՞նչ դժվարություններ ունեցար ֆիլմը ստեղծելու ճանապարհին, քանի որ նկարահանումներ ես արել նաև Թուրքիայում:

-Անկեղծ ասած, մեծ դժվարություններ չեմ ունեցել, քանի որ ընկերությունը, որ Թուրքիայում զբաղվում էր մեր ֆիլմի նկարահանման թույլտվությունների ձեռքբերմամբ, ինձ ներկայացրել էր որպես իրենց ընկերության անդամ: Ես աշխատում էի, որպես թուրքական ընկերության ներկայացուցիչ և ոչ որպես հայկական կողմ: Այդ պատճառով շատ դժվարություններ չունեցա, բայց ասեմ, որ զգացմունքային առումով դա շատ բարդ էր ինձ համար: Ես Թուրքիայում էի Ցեղասպանության 100- ամյակի տարելիցից առաջ: Մթության մեջ բարձրունքից նայելով  քաղաքին, ես կարծես լսում էի այն թուրք զինվորների ձայները, որոնք 100 տարի առաջ բախում էին հայերի տների դռները և դուրս քաշում նրանց իրենց տներից: Դա շատ մեծ զգացմունքային փորձություն էր ինձ համար…Այստեղ թափվել էր իմ նախնիների արյունը, բայց այստեղ նաև իմ արմատներն էին։

Ադրինե Աճեմյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Լուսանկարը՝ Նարե Մկրտչյանի արխիվից

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031