«Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, ռուս օլիգարխ Ռոման Աբրամովիչը ավանդույթի համաձայն Ամանորի գիշերը շքեղ հավաքույթ է կազմակերպել համաշխարհային մեծության աստղերի մասնակցությամբ:
Նոր տարին Աբրամովիչը հյուրերի հետ միասին դիմավորել է իրեն պատկանող «Eclipse» հսկայական զբոսանավում, որն այս պահին գտնվում է Սեն-Բարտ էլիտար առողջարանային կղզու ծովափնյա ջրերում:
Հատուկ հրավիրված հյուրերի շարքում եղել է հանրահայտ Փոլ Մակքարթնին՝ դստեր հետ: Ուղիղ 00:00 ժամին Մակքարթնին Աբրամովիչի՝ տեսակավոր գինիներով առատորեն հյուրասիրվող հյուրերի համար կատարել է Beatles խմբի գլխավոր հիթերը, որից հետո 169 մետր երկարություն ունեցող զբոսանավից (օլիգարխն այն գնել է 2010 թվականին $1,5 միլիարդով) շքեղ հրավառություն է տրվել: Արտասահմանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, այն պարզ տեսանելի է եղել Սեն-Բարտ կղզում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ MPORTA.UA-ի