Քրիստոսի հրաշափառ ծնունդն ու հայտնությունը նշվում է դեռեւս հունվարի 5-ի երեկոյից, քանի որ եկեղեցական կարգով՝ օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո միայն: Այսօր եկեղեցիներում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ: «Ճրագալույց» նշանակում է ճրագ լուցանել՝ վառել:
Թեեւ Էջմիածնի Մայր տաճարի մուտքերի մոտ ոստիկանները վերահսկում էին քաղաքացիների տեղաշարժը, շատերը Սուրբ Պատարագին հաղորդակից եղան եկեղեցու գլխավոր մուտքի դռան մոտ կանգնած: Մայր տաճարում տեղաշարժվելը բավականին դժվար էր, բայց հազարավոր քաղաքացիներ մանուկ Քրիստոսի Սուրբ Ծննդյան լույսը խորհրդանշող ճրագները եկեղեցուց տուն տարան: Պատարագի ավարտին ներկաներին փոխանցվեց Ս. Ծննդյան և Հայտնության Ավետիսը. «Քրիստոս ծնավ և հայտնեցավ. Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի»:
Վաղը եկեղեցիներում Սուրբ Ծննդյան Պատարագ կմատուցվի:
Կարդացեք նաև
Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ