ՄՅՈՒ-ի պաշտոնական կայքը հրապարակել է իր երկրպագուների շրջանում անցկացված հարցման արդյունքները, որոնք ընտրել են ակումբի՝ դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստին:
Կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որ տարվա վերջին ամսին թիմի կազմում խփել է իր առաջին երեք գոլերը, ստացել է քվեարկությանը մասնակցած 146 հազար երկրպագուների ձայների 36 տոկոսը ընդամենը 2 տոկոսով զիջելով յոթ հանդիպումներում 6 գոլ խփած եւ 3 գոլային փոխանցում կատարած Զլատան Իբրաիմովիչին: Դրա փոխարեն Հայաստանի հավաքականի ավագը զգալիորեն գերազանցել է Ժոզե Մոուրինիոյի բնութագրմամբ՝ աշխարհի լավագույն կիսապաշտպան Պոլ Պոգբային ( 26 տոկոս):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ