Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ազգագրագետը Հացպանյանին՝ «Խայտառակությունը նման բան ասելն է»

Հունվար 05,2017 17:50

Օրերս «Մարաշլեան» ստուդիայի՝ հայ կնոջ եւ սեւամորթ տղամարդու եւ նրանց որդու հայկական տարազով լուսանկարը համացանցում բուռն քննարկման թեմա է դարձել:

Սարգիս Հացպանյանը ֆեյսբուքյան էջում խայտառակություն է անվանել. «էջում տեղադրված հայուհու իբր թե սեւամորթ տղամարդու հետ կազմած ու ինչու չգիտես հին հայկական տարազներով համեմված «ընտանեկան» լուսանկարը խայտառակություն է, էլ չեմ ասում փոքրիկ Տիգրանիկի մասին, որ ըստ իս մեր աննման արքայից արքայի անվան պատիվ չի բերում… ուզում էի, որ իմանաք»։

«Մարաշլեան» ստուդիան հեռացրել է այս ընտանիքի լուսանկարը՝ պատճառաբանելով ստացված սպառնալիքները: Իսկ քննարկումները շարունակվում են. ֆեյսբուքյան հանրության մի մասը, ոչ լավ իմաստով՝ հիշեց հայի գենը, մի մասն էլ քննադատեց նման վերաբերմունքն այս ընտանիքի նկատմամբ՝ որակելով ռասիզմի դրսեւորում:

Hranush-Xaratyan

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով երեւույթին, ասաց.«Ես, անկեղծ ասած, հայ գեն ասածի նկատմամբ շատ աղոտ պատկերացում ունեմ, կամ կարելի ասել՝ չունեմ: Ես չգիտեմ ՝ ինչո՞ւ է մեր ժողովրդի մեջ այդքան ամուր նստած, որ ժառանգությունը դա միայն գենետիկան է: Այսինքն՝ ամբողջ սոցիալական, մշակութային, պատմական հիշողությունը անձի ինքնությունից դուրս է նետվում: Անձը բացարձակապես դիտարկվում է որպես գենետիկ պրոդուկտ: Եթե իմ լավ բարեկամ Սարգիս Հացպանյանին հուզում է էթնիկական ինքնության խնդիրը, ինձ թվում է առաջին հերթին հենց այս խնդիրները պիտի հրապարակեր»:

Տիկին Խառատյանը հիշեցնում է՝ բազմաթիվ երեխաներ են ծնվել հազար ու մի խաչասերումից, նրանց մի մասը մեծացել է ընտանիքներում եւ այդ ընտանիքների եւ սոցիալական միջավայրի միջոցով է ինքնություն ժառանգել, մյուս մասը որբանոցներում կամ անտեր են մեծացել, եւ ոչ ոք չգիտի նրանց գենետիկական ծագումնաբանությունը: «Սրանք լուրջ հարցեր են եւ մենք, վերջիվերջո, բոլոր դարերում ենք ունեցել այս խնդիրները: Ներկայիս խնդիրը չէ: Ի վերջո, այս խոպանի եւ արտագաղթի պարագայում մենք ամբողջ աշխարհում գենետիկ ժառանգներ ունենք՝ հայ հայրերից հատկապես, որոնց ճակատագրերի մասին որեւէ բան չգիտենք, եւ մեզ չի էլ հետաքրքրում»,-ասաց ազգագրագետը:

Տիկին Խառատյանի կարծիքով՝ սեւամորթ տղամարդու եւ հայ կնոջ հայկական տարազով լուսանկարվելն ու հայ գենի մասին հիշատակելն, այդ մասնավոր դեպքն այն խնդիրը չէ, որ անընդհատ ինքնության մեջ մտցվեն, բայց եթե մտցնում են, դրան պետք է նայել հանգիստ:

«Իմ տեսած լավագույն հայորդիներից տիկին Լարիսան, 30-ից ավելի երեխա է որդեգրել, որոնց մեջ սեւամորթ երեխաներ կան՝ Գայանեն եւ Հրանտը, Հրանտը երգում է ֆիդայական երգեր եւ ամբողջ դահլիճներ են լալիս: Նրանցից ոչ մեկը հայկական գենետիկ ծագում չունի, բայց երկուսն էլ փայլուն հայեր են»,-նկատեց տիկին Խառատյանը:

Ըստ ազգագրագետի, եթե հայության եւ հայ ժողովրդի մշակույթի ժառանգորդման խնդիրներն են արծարծում, որոնք մենք այլ ձեւ չենք տեսնում, քան գենետիկան է, այսինքն՝ սեռական կապից առաջացած պրոդուկտը, որը կենսաբանական մի ակտ է, այդ սեւամորթ տղամարդու եւ հայ կնոջ երեխան, որի նկարը դրել են՝ հիմա հայ մորից է, թե ուրիշից, էլ ինչո՞ւ ենք խոսում թե վերջերս սպանված ռուս դիվանագետի մայրը  հայր էր. «Պեղում ենք ու գտնում՝ պապը հայ էր: Ի՞նչ կա նրանց մեջ հայկական, չգիտեմ, գուցեեւ կա»:

Ինչ վերաբերում է Հացպանյանի՝ այս ընտանիքի հայկական տարազով լուսանկարը խայտառակություն անվանելուն, ապա ազգագրագետն ասաց. «Խայտառակությունը նման բան ասելն է: Ի՞նչ խայտառակություն, հակառակը, սա դրական բան է, եթե մարդը հայկական տարազով նկարվել է, ցույց է տալիս իր համակրանքը, ցույց է տալիս, որ տեղավորվում է հայկական մշակութային ժառանգության մեջ: Կարծում եմ միայն ուրախանալ է պետք: Ամբողջ աշխարհը գնում է ուրիշներին իրենց մեջ ինտեգրելու եւ ասիմիլացնելու ճանապարհով: Մենք անընդհատ գնում ենք մեր հատվածներից մեզանից մերժելու ճանապարհով: Սա շատ վատ բան է՝ թե՛ մարդկայնորեն, թե՛ էթիկապես»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Armen says:

    Հարգելի Հայեր,
    այդ կեղծ հայ ասեր ներից արդեն հոգնել ու նոխկանք եմ զգում, երբ Հայաստանի տարբեր լրատվամիջոցների ց տեսնում եմ, թե ինչպես են հայ մանուկները կամ բարձրագույն կրթության տեր մարդիկ աղբի արկղերի ց օրվա հացը հավաքում իսկ մի մասն էլ էդ ամենը ամեն օր աչքի առաջ ունենալով հայ գենի մասին է խոսում ու խոզի նման լափում խոզի բուդը : Եթե այդ սևամորթ ճանաչված լիներ կամ շատ հարուստ, երևի այդ նույն քննադատողները հետույք լիզեին, ինչպես արեցին Կիմ Կարդաշյանի ամուսնուն :

  2. Հ.Շ. says:

    Ոչ «խայտառակություն» բառը բնորոշում է հիմնական խնդիրը,
    ոչ ել այդ «ազգագրագէտ»ին անկապ խօսքերը:

    Խնդիրը պարզ ու ջինջ է,
    պաշտպանողական բնոյթ կը կրէ – եւ ոչ թէ ազգային հոխորտանքի –
    եւ այս մասնահատուկ նյութի կապակցությամբ (օտարի հետ ամուսնություն),
    համեմատական կարգով՝ վերաբերում է բացառապէս Հայաստանից դուրս գտնվող Հայութեան:

    Արդարեւ, Արտասահմանում,
    հայերի ամուսնությունների 90% (ինիսուն առ հարիւր)-ը այլ ազգերի պատկանող անձերի հետ է:

    Այս ընթացքով, ո՞նց կարելի է պահպանել մեր ազգը: Անհնար է:

    Հետեւաբար, Հայաստանում, այդ նկարը երեւի հետաքրքիր մի բան է: Սակայն Սփիւռքի ողբերգական իրականութեան մէջ, նա սիրուն ու պատկերաւոր հաստատումն է մեր ազգային անէացման: Ժպիտը դէմքին, հաւաքական ինքնասպանութեան ոգեկոչումը:

    • Varduhi says:

      Բարով եք, հիշում հայեցիությունը և հենց սփյուռքահայության յուրօրինակ ռասիզմի մասին նշեմ,ինչի հետ բախվեցի մեկ տարի առաջ, բնակությանս քաղաքում։ Մեր Սփյուռքահայ ազգակիցները ԲՈԼՈՐն անխտիր իրենց հեռու էին պահում տեղացի /հայաստանցի / հայերից։ Սա էլ ռասիզմի դրսևորում է ,ուստի ձեր ջինջ և բարձրագոչ խոսքերը թողեք և ամաչեք։ Նախ հարգեք և սիրեք ձեր ազգակիցներին, ԲՈԼՈր հայերին, այլ ոչ թե տարանջատեք ՜եգվոր՜ երևանցի, աղբար և այլն։

      • Հ.Շ. says:

        Հայաստանում ես այդպիսի բան չեմ տեսել,
        (հակառակ որ այդտեղ տեղափոխուած հայերի մասին շատ ել բարիացակամ կարծիք չունեմ)

        սակայն դուրսը, Հայաստանը լքած, այնտեղից փախչող անձերն են որ ընդհանրապէս իրենք զիրենք հեռու են պահում Սփիւռքի համայնքային հայ կեդրոններից, վաբշե հետաքրքրված չլինելով հայութեամբ

        ի միջի այլոց այդ պատճառով ալ նրանք շատ աւելի արագ – նոյնիսկ խանդավառօրէն – ձուլվում են օտարների հետ, օտարութեան մէջ,
        քան թէ մի քանի սերունդներէ ի վեր Մայր Հայրենիքէն դուրս ծնած ու ապրող հայերը

  3. Ռոլան says:

    Այո, «Խայտառակությունը նման բան ասելն է: 100%-ով համաձայն եմ տիկին Խառատյանի հետ…

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2017/01/05/843237/

    © 1998 – 2017 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031