Լրահոս
Օրվա լրահոսը

Հորդորում են Ներսես Պողոսյանի պաշտպաններին չխեղաթյուրել ներկայացված փաստերը

Հունվար 05,2017 18:15

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, անդրադառնալով ՔԿՀ-ում պահվող Ներսես Պողոսյանի պաշտպանների` նախօրեին արված հայտարարությանը, հորդորում է վերջիններիս ուշադիր կարդալ Նախադրության պատասխան նամակը և չխեղաթյուրել ներկայացված փաստերը: Մասնավորապես, 2016 թվականի դեկտեմբերի 22-ին նախարարությունը ստացել է Ներսես Պողոսյանի դիմումը, որում կալանավորված անձն իր բողոքն է հայտնել քննչական մարմնի և դատարանի գործողությունների վերաբերյալ` ակնկալելով նախարարից միջոցներ ձեռնարկել արդարադատություն հաստատելու ուղղությամբ:

Ի պատասխան Ներսես Պողոսյանի դիմումի` նախարարությունը հայտնել է, որ ներկայացված պահանջը դուրս է ՀՀ արդարադատության նախարարության իրավասության շրջանակներից, քանի որ «…Հայաստանի Հանրապետութունում արդարադատությունն իրականացնում են դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան… »: Իսկ պատասխանում նշված «օրինական ճանապարհով կարգավորելու ուղղությամբ տարվող աշխատանքները» վերաբերել են կալանավորի կողմից բարձրացված հարցերին, այլ ոչ թե հացադուլին:

Հ.Գ. Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը Ազատություն ռադիոկայանի կազմակերպած ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում, անդրադառնալով կալանավորված անձի՝ հացադուլով պայմանավորված պահանջին, նշել էր, որ կուսումնասիրի խնդիրը, և եթե այն վերաբերի նախարարության իրավասությանը, անպատճառ լուծում կտա դրան: Ասուլիսից անմիջապես հետո, նախարարի հանձնարարականով կալանավոր Ներսես Պողոսյանին այցելել էին ՔԿՀ աշխատակիցները, որի ընթացքում նա կրկին նշել է, որ բողոքն ուղղված է քրեական գործին և պահման պայմանների հետ կապված որևէ բողոք չունի:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031