Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լուկաշենկոն չի ստորագրել ԵԱՏՄ մաքսային օրենսգիրքը. Բելառուսի ԱԳՆ

Հունվար 05,2017 17:30

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի ստորագրել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մաքսային օրենսգիրքը, այլ միայն հավանություն է տվել նախագծին: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Դմիտրի Միրոնչիկը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, Բելառուսը ներկա չի գտնվել դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում նախագահների մակարդակով տեղի ունեցած Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի նիստին, որտեղ ստորագրվել է Մաքսային օրենսգիրքը:

Ավելի ուշ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր հրամանով հավանություն է տվել ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի նախագծին՝ որպես բանակցությունների համար հիմք և լիազորել է երկրի Պետական մաքսային կոմիտեին այդ ուղղությամբ բանակցություններ վարել:

«Մի շարք ԶԼՄ-ներ այնքան էլ ճիշտ չեն մատուցել այս նորությունը: Ստորագրվել է ոչ թե մաքսային օրենսգիրքը, այլ բանակցություններ վարելու հրամանը»,- ասել է Միրոնչիկը:

Նա հավելել է, որ պայմանագրի նախագծի վերաբերյալ բոլոր սկզբունքային հարցերը, որպես կանոն, համաձայնեցվում են նախապես, բայց մինչև ստորագրելը դրանում կարող են փոփոխություններ մտցվել:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031