Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պատանի ձեռագործները՝ սահմանից

Հունվար 05,2017 16:45

Տավուշի մարզի Ոսկևան համայնքում «Հայրենիքի դարպասներ» սոցիալական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ 2016-ին ստեղծվել և գործում է ձեռքի աշխատանքների խմբակ։ Ծրագիրն իրականացվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։

Նշենք, որ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից դրամաշնորհը հատկացվել է «Սահմանամերձ գյուղական համայնքների առաջնահերթ խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացում» անվանակարգում։ Ձեռքի աշխատանքների խմբակում ներգրավված են ինչպես դպրոցականներ, այնպես էլ մեծահասակներ, որոնք տիրապետում են տարբեր արհեստների։

1 4

«Հայրենիքի դարպասներ» ՀԿ-ի նախագահ Արման Հայրապետյանը նշում է, որ իրենք սահմանամերձ տարբեր համայնքներում արդեն իսկ ստեղծել են ձեռագործության խմբակներ, որոնք արդյունավետությամբ գործում են, և հաջողված փորձն այս անգամ կիրառվել է սահմանամերձ Ոսկևանում։ Հասարակական կազմակերպության կողմից խմբակի  համար գյուղի մշակույթի տանը ընտրվել է ապահով (հակառակորդի դիտակետից հեռու) սենյակ, վերանորոգվել, կահավորվել և ապահովվել է համապատասխան նյութերով։ Մասնագետների կողմից կազմակերպվել են վարպետության դասեր, պարապմունքներ՝ նկարչությունից, հուլունքագործությունից, հելունագործությունից, փայտագործությունից և այլն։ Վարպետներն այստեղ երիտասարդ սերնդին փոխանցում են իրենց հմտությունները։ Ձեռագործ խմբակները լուծում են նաև զբաղվածության խնդիր։

Արման Հայրապետյանը նկատում է, որ «Հայրենիքի դարպասներ» սոցիալական հասարակական կազմակերպությունը միջնորդ է հանդիսանում խմբակի անդամների և կազմակերպությունների միջև՝ օգնելով ցուցադրել և վաճառել խմբակի անդամների ձեռքի աշխատանքները տարբեր ցուցահանդեսներում, ամանորյա տոնավաճառներում։ Համապատասխան էջ է բացվել նաև ֆեյսբուքում, որտեղ ներկայացվում են սահմանամերձ շրջանների պատանիների ձեռքի աշխատանքները և նպաստում դրանց վաճառքին։

Արման Հայրապետյանը շեշտում է, որ նպատակ ունեն խմբակներ բացել այլ համայնքներում նույնպես, ստեղծել խմբակների ցանց։ Իրենք ունեն պայմանավորվածություններ կազմակերպությունների և անհատների հետ, որոնք պատրաստակամություն են հայտնել օգնել խմբակների զարգացման գործում՝ լինի դա փորձի փոխանակման, ձեռքի աշխատանքների սպառման տեսքով։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031