Ալեքսանդր Գրիգորյանը նշանակվել է Մախաչկալայի «Անժի» ֆուտբոլային ակումբի գխավոր մարզիչ. այդ մասին է հաղորդվում ակումբի մամուլի հաղորդագրությունում:
50-ամյա մասնագետի հետ պայմանագրի մանրամասներն առայժմ չեն հրապարակվել:
Ավելի վաղ Ալեքսանդր Գրիգորյանը գլխավոր մարզիչ էր Խաբարովսկի ֆուտբոլային ակումբներից մեկում, իսկ մինչ այդ էլ՝ «Խիմկի»-ում: