Լրահոս
Օրվա լրահոսը

Վեսելին Տոպալովը բոյկոտ է հայտարարել ՖԻԴԵ-ի ու ԵՇՄ-ի «հանցավոր բանդային»

Հունվար 05,2017 12:01

Վեսելին Տոպալովի մենեջեր եւ Բուլղարիայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սիլվիո Դանաիլովը հայտարարել է, որ գրոսմայստեր Վեսելին Տոպալովը այլեւս չի մասնակցի ՖԻԴԵ-ի ու Եվրոպայի շախմատային միության կազմակերպելիք ոչ մի մրցաշարի:

Նա այդ որոշումը մեկնաբանել է որպես պատասխան ՖԻԴԵ-ի փոխնախագահ Գեորգիոս Մակրոպուլոսի եւ նրա «բանդայի»՝ Բուլղարիայի շախմատի ֆեդերացիայի վրա «խայտառակ հարձակումների»: Նրա խոսքերով, Մակրոյի հանցավոր բանդան  2014 թվականից հարձակվում է ԲՇՖ-ի վրա: Բուլղարիայի շախմատի ֆեդերացիան սեպտեմբերին հեռացվել է ԵՇՄ-ից՝ կոռուպցիայի եւ միջոցները օֆշոր փոխադրելու կասկածանքով, ինչի մեջ Դանաիլովն այն ժամանակ իր եւ բուլղարական շախմատի վրա հարձակում էր տեսնում՝ հայտարարելով, որ պատիժը կարճ ժամանակում չեղյալ կհամարվի: Հիմա նա հայտարարում է, որ ԲՇՖ-ն ամենագործուն ու հաջողված ֆեդերացիաներից մեկն է աշխարհում, որը վերջին երկու տասնամյակում հսկայական ներդրում ունի համաշխարհային շախմատի զարգացման գործում: «ՖԻԴԵ-ն ու ԵՇՄ-ն Բուլղարիայի ֆեդերացիայի դեմ դատական գործի վրա պաշտոնապես 200 հազարից ավելի եվրո է վատնել: Իսկ նույն այդ ընթացքում ՖԻԴԵ-ն հայտնվել է սնանկացման եզրին, ինչը այդ անիրազեկ մարդկանց անօգուտ գործողությունների հետեւանք է: Դրան հարկավոր է վերջ դնել, համբերության բաժակն արդեն լցվել է», – պնդում է Դանաիլովը եւ ավելացնում, որ Տոպալովն այլեւս չի մասնակցի ՖԻԴԵ-ի ու ԵՇՄ-ի մրցաշարերին, քանի դեռ «Մակրո եւ ընկերներ» հանցավոր խումբը չի հեռանա բոլոր պաշտոններից»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ dnevnik.bg

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031