Իսպանիայի Ռոկետաս-դե-Մար քաղաքում ընթացող շախմատի ավանդական՝ 28-րդ փառատոնում Հայաստանի ներկայացուցիչներ, գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանը եւ Գեւորգ Հարությունյանը (նկարում) երեք տուրից հետո վաստակել են 2,5-ական միավոր եւ մրցաշարային աղյուսակում ընթանում են, համապատասխանաբար, 15-րդ եւ 21-րդ հորիզոնականներում:
Փառատոնի մասնակից շուրջ 150 մասնակիցներից միայն յոթը առայժմ միավոր չեն կորցրել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ