Այսօր՝ հունվարի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սեբաստիա փողոցի 86 շենքի 26 բնակարանի բնակչուհին 2 օր է չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին։
Փրկարարները ընթերականների և ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի աշխատակիցների հետ բացելով տան դուռը զուգարանում հայտնաբերել են տան տիրոջ՝ 51-ամյա Լամարա Երիցյանի դին։
Թե ի՞նչն է եղել կնոջ մահվան պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննությունների պատասխաններից հետո։ Գ․ Շամշյանի տեղեկություններով մահացածը ամուսնալուծված էր և բնակվում էր միայնակ։
Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com–ի կայքում