Այսօր՝ հունվարի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում ոստիկանության Արթիկի բաժին ահազանգ է ստացվել, որ Տոնականյան 3-րդ շենքի բակում կնոջ դի կա։
Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի 11-րդ բնակարանի բնակչուհի, 61-ամյա Հերիքնազ Նահապետյանի դին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով տեղի ունեցածը դժբախտ պատահար է։ Կինը, որ ապրում է 3-րդ հարկում, պատուհանից ծածկոցը թափ տալու ժամանակ կորցրել է հավասարակշռությունն ու վայր ընկել։ Նա ուներ տղա և աղջիկ, ամուսինն էլ տարիներ առաջ է մահացել, իսկ հունվարի 1-ին նա նշել էր նաև իր ծննդյան տարեդարձը։
Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com–ի կայքում