Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Քաղաքական երգիծաթերթի նոր համարը լույս կտեսնի հունվարի վերջին

Հունվար 04,2017 19:10

Հունվարի վերջին տասնօրյակում արդեն վաճառքի կլինի հայկական նոր երիգիծաթերթը՝ «Ցեց»-ը, որի առաջին համարը լույս տեսավ անցած տարեվերջին:

«Մեդիալաբ»-ի  հիմնադիր Մարիաննա Գրիգորյանը, որը նաեւ երգիծաթերթի գլխավոր խմբագիրն է, Aravot.am-ին պատմեց, որ նման երգիծաթերթ հրապարակելու միտք վաղուց են ունեցել, բայց անցած տարի Վանաձորում տեղի ունեցած ցուցահանդեսի ժամանակ որոշեցին միտքն իրագործել: Խմբագրակազմը որոշել էր նաեւ թերթն անվճար տարածել հանրային տրանսպորտում, մետրոպոլիտենում, սակայն քաղաքապետարանն արգելել է՝ առանց ծանոթանալու թերթի բովանդակությանը:

Մարիաննա Գրիգորյանի խոսքով, երբ իրենք քաղաքապետարանին էին դիմել՝ թույլտվության համար, դեռ թերթը լույս չէր էլ տեսել:

«Ենթադրաբար մեր կայքի երգիծանկարները նայել են, հասկացել են, որ մի բան չէ, որ կարելի է  ցույց տալ: Քանի որ մենք քննադատում ենք իշխանությունների վարած քաղաքականությունը, կարծում եմ՝ փորձել են մերժումով կասեցնել մեր ընթացքն ինտերնետից դուրս: Առհասարակ անդրադառնում ենք բոլոր քաղաքական այն ուժերին, որոնք գտնվում են իրադարձությունների կենտրոնում եւ տվյալ պահին հետաքրքրություն են ներկայացնում, անկողմնակալ անդրադառնում ենք բոլորին, չենք խնայում ոչ մեկին:  Մեր նպատակը քաղաքական ծաղրանկարներն՝ իրենց մեծ ազդեցությամբ նաեւ ինտերնետից դուրս հանելն էր եւ հասանելի դարձնելը մարզերում, գյուղերում: Բացի սրանից, մենք ուզում էինք դաշտ բերել երգիծաթերթը, Հայաստանում սա առաջին երգիծաթերթն է»,- ասաց Մարիաննա Գրիգորյանը:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Արթուր Գեւորգյանը թերթի տարածման մերժումը գրավոր հիմնավորել է այսպես. «Հաշվի առնելով, որ «ՑԵՑ»-ը քաղաքական ծաղրանկարների ամսաթերթ է, տեղադրումը հասարակական տրանսպորտում եւ մետրոպոլիտենի կայարաններում հնարավոր է  ուղեւորների եւ քաղաքացիների դժգոհությունների ու անձերի նկատմամբ վիրավորանքի պատճառ դառնա, ուստի այս խնդրանքի բավարարումը գտնում ենք ոչ նպատակահարմար»:

Լուսանկարը` Մարիաննա Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031