Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը ԵԽԽՎ ազդեցիկ պաշտոնյաներից մեկին կաշառք է փոխանցել». «Ազատություն»

Հունվար 04,2017 19:00

«Բրիտանական առնվազն չորս ընկերություններ առնչություններ ունեն Ադրբեջանի կողմից եվրոպական կառույցների ներկայացուցիչներին տրված կաշառքների հետ»,- պնդում են Լոնդոնում լույս տեսնող The Observer շաբաթաթերթի լրագրողները:

Հեղինակավոր Guardian պարբերականի հետ նույն մեդիա հոլդինգում գործող այս թերթը հետաքննել է 2013 թվականի իրադարձությունները, երբ պաշտոնական Բաքվին, լոբբիստական համառ ջանքերի շնորհիվ, հաջողվեց տապալել Եվրոպայի խորհրդում շրջանառվող այն բանաձևերից մեկի ընդունումը, որը նվիրված էր Ադրբեջանում քաղբանտարկյալների շուրջ ստեղծված կացությանը:

The Observer-ի պնդմամբ, գերմանացի սոցիալ-դեմոկրատ Քրիստորֆեր Շտրասերի մշակած բանաձևի տապալման գործում առանցքային դերակատարություն է ունեցել Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի խոշորագույն խմբակցությունը` Եվրոպայի Ժողովրդական կուսակցությունը և դրա այն ժամանակվա ղեկավարը` իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեն:

The Observer-ի տեղեկություններով, Միլանի դատախազությունն արդեն իսկ հետաքննում է Լուկա Վոլոնտեի կողմից 2 միլիոն 390 հազար եվրոյի կաշառք ստանալու փաստը: Ինքը՝ իտալացի քաղաքական գործիչը նոյեմբերին RAI 3 հեռուստաընկերության եթերում հեռարձակված «Խավիարային դիվանագիտություն» վերնագրված մեկ ժամանոց ֆիլմում պնդել է, թե այդ գումարը ստացել է ադրբեջանցի պատգամավոր Էլհան Սուլեյմանովից` «գյուղատնտեսության ոլորտում ցուցաբերած խորհրդատվական ծառայությունների դիմաց»:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ազատություն» ռ/կ-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031