Թուրքիայի խորհրդարանը քվեարկեց երկրում 2016թ. հուլիսին 15-ին ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո սահմանված արտակարգ դրության ռեժիմը եւս 3 ամսով երկարաձգելու օգտին:
BBC-ի փոխանցմամբ` խորհրդարանի որոշումը ուժի մեջ կմտնի հունվարի 19-ից:
Այսպիսով, արտակարգ դրությունը Թուրքիայում կշարունակվի առնվազն մինչեւ ապրիլի կեսերը:
Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմի պահպանման ընդհանուր տևողությունն, ըստ այդմ, կկազմի 9 ամիս: