Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում պարտված Հիլարի Քլինթոնը կմասնակցի ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը, տեղեկացնում է BBC-ն: Նրա ամուսինը՝ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը նույնպես մասնակցելու է միջոցառմանը:
Մեկ այլ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը կնոջ՝ Լորայի հետ եւս մասնակցելու է արարողությանը՝ չնայած Թրամփի քաղաքական ծրագրի նկատմամբ հայտնած իր անհամաձայնությանը:
Նշենք, որ Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը ստանձնելու է հունվարի 20-ին: