Հունվարի 3-ին, ժամը 17.00-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի և Գրիգոր Լուսավորչի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Լեքսուս», երկու «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Օպել»-ներից մեկի 2 ուղևորը և «Նիսան»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց:
Ըստ ՀՀ ոստիկանության՝ կատարվում է քննություն: