Թուրքիայի ոստիկանությունը հրապարակել է տեսագրություն, որում պատկերված է Ստամբուլի գիշերային ակումբում ահաբեկչություն իրականացրած ենթադրյալ անձը:
Տեսագրությունում տղամարդն ինքն իրեն նկարահանել է Թաքսիմի հրապարակում զբոսնելիս, տեսագրությունը ներկայացնում է Ria-ն:
Հիշեցնենք, որ օրերս Ստամբուլի հանրահայտ Reina գիշերային ակումբի վրա իրականացված զինված հարձակման հետեւանքով զոհվել էր 39, վիրավորվել 69 մարդ։