Արցախի Պաշտպանության Բանակի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«2016 թ. դեկտեմբերի 29-ին ՀՀ Տավուշի ուղղությամբ հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն-հետախուզական գործողությունից ժամեր անց Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց «անհետ կորած» իր զինվորի մասին, միաժամանակ՝ հայկական կողմին վերագրելով նախահարձակի դերը:
Այսօր Ադրբեջանի կողմից տարածվեց հերթական հաղորդագրությունը, ըստ որի վերջինիս արդեն հայտնի է դարձել «անհետ կորած» զինծառայող Չինգիզ Գուրբանովի ճակատագիրը: Դատելով հաղորդագրության բավականին «ագրեսիվ» բովանդակությունից, տպավորություն է ստեղծվում, որ հայերը նախահարձակ լինելով սպանել են Չինգիզին, ապա դիակը քարշ տալով տեղափոխել իրենց տարածքը… Եվ հիմա Ադրբեջանը, դիմելով միջազգային միջնորդների օժանդակությանը, ուզում է հետ վերցնել իր «անհետ կորածին», բայց էս հայերը ցուցաբերելով անմարդկային վերաբերմունք, «տարբեր պատճառաբանություններով կանխամտածված ձգձգում են դիակը վերադարձնելու գործընթացը…»:
Դե արի ու մի ասա, տո այ «կարա կոյունլու» ես, թե «աղ կոյունլու» ես, էդ ում ես ոչխարի տեղ դնում՝ քեզ, թե միջազգային հանրությանը…»: