Ստամբուլի Աթաթյուրքի անվան օդանավակայանում բերման է ենթարկվել թուրք նշանավոր դիզայներ Բարբարոս Շանսալը: Այս մասին հաղորդում է Hurryiet-ը: Ըստ պարբերականի՝ բերման ենթարկելու պատճառը տեսանյութն է, որը դիզայները հրապարակել էր սոցիալական ցանցերում ամանորի նախօրեին՝ Ստամբուլում ահաբեկչությունից կես ժամ առաջ:
Շանսալը գտնվում էր Կիպրոսում, եւ այնտեղից հրապարակել է տեսաուղերձ, որում Թուրքիայի իշխանություններին մեղադրել է կոռուպցիայի մեջ:
Նշվում է, որ օդանավակայանում նրան դիմավորել է տեսաուղերձից դժգոհների մի խումբ, որը փորձել է հաշվեհարդար տեսնել դիզայների հետ: Ոստիկանությունը բերման է ենթարկել Շանսալին ու նրան տարել են բաժին:
Կարդացեք նաև