Ամերիկյան ծրագրավորող Թոմմի ԴեԲոսսը էական թերություն է հայտնաբերել Facebook-ում: Նա պնդում է, որ կա այս ցանցի էլեկտրոնային հասցեները հայտնաբերելու միջոց: Խոսքը ըստ հետաքրքրությունների խմբերի մասին է, որոնցում կարող են միավորվել օգտատերերը:
Ծրագրավորողը հայտնաբերել է, որ Facebook Groups-ը դրանց կառավարիչների՝ «ադմինների» համար հնարավորություն է ընձեռում ստանալ օգտատերերի e-mail հասցեները՝ նույնիսկ եթե դրանք թաքցված են:
Պարզվում է, որ երբ օգտատերը մերժում է խմբի կառավարիչ դառնալու առաջարկը՝ Facebook-ի բջջային տարբերակի օգնությամբ, տեղի է ունենում ավտոմատ վերահասցեավորում URL այն էջի վրա, որում նշված է անձնական էլեկտրոնային հասցեն: Եթե անգամ այն թաքցված է՝ միեւնույն է, կերեւա: