Վերջին օրերին միմյանց հաջորդած «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում՝ Հենրիխ Մխիթարյանի եւ «Արսենալի» կազմում՝ Օլիվյե Ժիրուի «կարիճ» հարվածով խփած գոլերը СЭ-ին հիշեցրել են ֆուտբոլի պատմության մյուս «կարիճներին»:
Ֆիլիպ Պապենկովը գրում է, որ դեկտեմբերի 26-ին «Սանդերլենդի» հետ խաղում նմանատիպ գոլերի վարպետ Զլատան Իբրաիմովիչը Հենրիխ Մխիթարյանին օգնեց՝ զգալու դրա բերկրանքը եւ համոզվածություն հայտնում, որ հայ ֆուտբոլիստի այդ հրաշագործությունն անպայման տեղ կգտնի 2016 թվականի TOP 10 գոլերի ցուցակում: Հեղինակի խոսքերով՝ «Արսենալի» խաղացող Օլիվյե Ժիրուի գոլը հեղինակը նշում է, որ ֆրանսիացին թրենդ հաղորդեց 2017 թվականին: Նա հիշել է նաեւ ֆուտբոլի մի քանի ակրոբատների եւս: Օրինակ, նույն Զլատան Իբրաիմովիչին, երբ նա խաղում էր ՊՍԺ-ում, ֆուտբոլի բրազիլացի կախարդներից Զիկոյին՝ Ճապոնիայում, Լորան Ռոբերին՝ «Նյուքասլում», Ռաֆաել վան դեր Վարտին՝ «Այաքսում» եւ այլոց:
https://www.youtube.com/watch?v=5s3n9QqdzRY#t=39.920479
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ